
«Արսենալի» և Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Սոլ Քեմփբելը վիճահարույց տեսակետ է հայտնել աշխարհում տարածված կորոնավիրուսի վերաբերյալ:
«Արդյո՞ք այս վիրուսը բնության սխալ էր: Գուցե, կանխամտածված սխա՞լ: Հետաքրքիր է, այս վիրուսը դիտավորյալ հարձակվում է արյան որոշակի խումբ ունեցող մարդկանց վրա՞»,- գրել է Քեմփբելը Թվիթերում՝ կցելով սքրինշոթ, որում հաղորդվում է, որ COVID-19-ից մահացության ռիսկը սևամորթների մոտ չորս անգամ ավելի մեծ է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը