Բոլոր նրանք, ովքեր մտնում են Սպիտակ տան տարածք, պարտավոր են կրել պաշտպանիչ դիմակներ:
«Euronews»-ը տեղեկացնում է, որ այս կարգը մտցվել է մայիսի 11-ից, այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մոտ շրջանակում աշխատողների վարակվելու դեպքեր էին արձանագրվել, և երկրի գլխավոր վարակաբանները երկու շաբաթով կարանտինի էին անցել:
Պարտադիր դիմակ կրելու կարգը չի տարածվում միայն նախագահ Դոնալդ Թրամփի վրա: Ինքը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, կորոնավիրուսի ախտորոշման թեստ է հանձնում ամեն օր: Ներկայում ԱՄՆ-ում կատարվել է 9 միլիոնից ավելի թեստավորում: