Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, որն այս օրերին շատ ակտիվ է վիրտուալ տիրույթում, մայիսի 12-ին առցանց կցուցադրի «Շոպենիանա» բալետային ներկայացումը:
Երաժշտասերները բալետի տեսաձայնագրությունը կարող են դիտել թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում՝ ժամը 20:00-ին: Այն հասանելի կլինի 24 ժամ:
Շոպենի երաժշտությանը հատուկ տրամադրություններն են ռոմանտիկ երազկոտությունից և մելամաղձոտ տխրությունից մինչև պայծառ, լուսաշող ուրախությունը: Այս ամենը արտահայտված է «Շոպենիանա» բալետում և մեզ է ներկայանում պլաստիկ կերպարների լեզվով:
Ներկայացման մեջ ընդգրկված են ՀՀ վաստակավոր արտիստուհի Մերի Հովհաննիսյանը, Միլիտոն Կիրակոսյանը, Տաթևիկ Բոլշիկյանը, Արշալույս Մարգարյանը: