Ինչու՞ է իշխանական պատգամավորը թաքցնում իր անցյալը. politik.am
Advertisement 1000 x 90

Ինչու՞ է իշխանական պատգամավորը թաքցնում իր անցյալը. politik.am

Նախորդ իշխանության շատ ներկայացուցիչներ, ամենատարբեր պատճառներով, կեղծում էին իրենց կենսագրությունները և փորձում հանրության համար գաղտնի պահել իրենց կյանքի որևէ դրվագ, կամ ավելացնում էին չեղած դրվագներ, որպեսզի հավելյալ հեղինակություն ձեռք բերեն:

Այսօր Ազգային ժողովում ոչ կոռեկտ ելույթով հանդես եկավ իշխանական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը։ Պատգամավորի ելույթը ստիպեց մեզ ուսումնասիրել իր կենսագրությունը և պարզել, որ նա թաքցնում է որոշ դրվագներ, որոնք կարող էին հիմա սխալ ընկալվել։

Ազգային Ժողովի պաշտոնական կայքում (այստեղ հրապարակվում են պատգամավորների կողմից ներկայացված ինքնակենսագրականները)  և բազմաթիվ այլ լրատվամիջոցներում  ներկայացված է պատգամավորի կենսագրությունը, սակայն բաց է թողնված շատ կարևոր դրվագ՝ այն որ նա, բացի «Իմ քայլը» դաշինքի անդամ լինելուց, եղել է նաև Ժողովրդավարական Հայաստան երիտասարդական կուսակցության հիմնադիրներից մեկը և կուսակցության նախագահը: Կուսակցության ստեղծման մասին  Վաղարշակ Հակոբյանը և իր ընկերները հայտարարել էին 2012 թվականի դեկտեմբերի 14-ին։ Ի դեպ նույն կուսակցության հիմնադիր էր նաև պատգամավոր Մխիթար Հայրապետյանը, որը մեր հրապարակումներից հետո հերքեց թե կուսակցություն են ստեղծել, այնինչ փաստերն անհերքելի են և առկա են տեսանյութերի տեսքով։

Վաղարշակ Հակոբյանը ի դեպ, որպես Ժողովրդավարական Հայաստան երիտասարդական կուսակցության նախագահ վատ չէր վերաբերվում թաղային հեղինակություններին․«Թաղային հեղինակություններից սարսափել պետք չէ։ Նրանք մարդիկ են, ոքվեր իրենց թաղերում ունեն հեղինակություն և իրենց քաղաքական տեսակետները։ Այդտեղ ոչ մի դատապարտելի բան չկա»,-ասել էր Հակոբյանը։

Նույն հարցազրույցի ժամանակ Վաղարշակ Հակոբյանը խոսելով 2012 թվականի Երևանի ավագանու ընտրությունների մասին չի խոսում կեղծիքների մասին, այլ ընդունում է, որ ՀՀԿ-ն հավաքել է ամենաշատ ձայները։ Եվ սա այն դեպքում, երբ հիմա ամեն առիթի  խոսում են «կեղծված» ընտրությունների մասին։

Ի դեպ հետաքրքիր է, որ այն ժամանակ, երբ ստեղծվում էր «Ժողովրդավարական Հայաստան երիտասարդական կուսակցությունը», խոսակցություններ էին շրջանառվում, որ նախագահական ընտրություններում կուսակցությունը պետք է աջակցի ՀՀԿ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին: Մամուլի ասուլիսի ընթացքում կուսակցության փոխնախագահ Մխիթար Հայրապետյանը չէր էլ բացառել, որ իրենք կարող են աջակցել ՀՀԿ թեկնածուին՝ համարելով, որ բոլոր կուսակցությունները գործում են ազգային շահին համապատասխան.«Ամեն ինչ պարզ կդառնա համագումարից հետո, սակայն տեսականորեն բոլոր քաղաքական ուժերի հետ էլ կարող ենք համագործակցել, քանի որ բոլոր կուսակցությունները գործում են ազգային պետական շահին համապատասխան. Համենայնդեպս՝ այդպես գրված է նրանց ծրագրերում»,-ասել էր Մխիթար Հայրապետյանը («Առավոտ օրաթերթ»):

politik.am



Նման նյութեր