Եվս մեկ ամի՞ս. քննարկվում է արտակարգ դրությունը երկարացնելու հարցը. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Եվս մեկ ամի՞ս. քննարկվում է արտակարգ դրությունը երկարացնելու հարցը. armeniasputnik.am

Պարետատունը քննարկում է Հայաստանում արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու հարցը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

«Արտակարգ դրության ժամկետը երկարացնելու հարցը քննարկման է դրվել։ Ենթադրաբար 1 ամսով կերկարացվի արտակարգ դրության ժամկետը»,–ասաց Հունանյանը։

Նրա խոսքով` մինչև մայիսի 14-ը` հայտարարված արտակարգ դրության ժամկետի ավարտը, դեռ ժամանակ կա, որպեսզի ամեն ինչ հստակ որոշվի։ Հիշեցնենք, որ երեկ որոշվեց Արցախում արտակարգ դրության ժամկետը մեկ ամսով երկարացնել։

Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Հայաստանում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարված, որը կգործի մինչև 2020 թվականի մայիսի 14-ը՝ ժամը 17:00-ը ներառյալ։

Ի դեպ, մայիսի 14–ին կառավարության նիստ կա, որի ժամանակ էլ, ամենայն հավանականությամբ, արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու հարցը կորոշվի։

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 146-ով և դարձել 3538։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 2042 մարդ, կատարվել է 33 313 թեստավորում, արդեն առողջացել են վարակվածներից 1430–ը։ Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 47 դեպք և մահվան 19 անուղղակի դեպք:

armeniasputnik.am