Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնը ցուցադրել է, թե ինչ հիանալի մարզավիճակում է։
53-ամյա մարզիկը Instagram-ի էջում հրապարակել է ցնցող տեսանյութ իր մարզումներից։
Կադրերում երևում է, որ Թայսոնն իր հարվածներով չի զիջում նախկին մարզավիճակին։
«Ամեն ինչ հնարավոր է, երբ դու մտածում ես այդ ուղղությամբ»,- տեսանյութին կից գրել է մարզիկը։
Տեսանյութի վերջում Թայսոնն ասում է․ «Ես վերադարձա»։