
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել է, որ կանխվել է այսօր Տվերի մարզի Կիմրի քաղաքում նախապատրաստվող ահաբեկչությունը։ Տեղեկությունը հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Հաղորդագրության համաձայն՝ ձերբակալվածից բռնագրավվել է հրազեն, սառը զենք և մի քանի Մոլոտովի կոկտեյլ։
Նշվում է, որ ձերբակալվածը 2001թ․-ին ծնված ՌԴ քաղաքացի է, որը մասնակցել է պետծառայողների և իրավապահ մարմինների վրա զինված հարձակման և պետական մարմինների շենքերի հրկիզման նախապատրաստական աշխատանքներին։
Չարագործի մոտ հայտնաբերվել են նաև օրագրեր՝ ծրագրվող հանցագործության տվյալներով։
Ահաբեկչություն կազմակերպելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, երիտասարդը ձերբակալվել է։ Հանցագործության կազմակերպման դրդապատճառները չեն նշվում։