Հայաստանում մայիսի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3718 դեպք, որոնցից 1500-ն` առողջացած:
Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2149 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 34 766 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 180 նոր դեպք և 70 առողջացած։
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 48 (ավելացել է ևս 1-ով) դեպք:
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մահացած պացիենտը եղել է 65 տարեկան տղամարդ և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Արձանագրվել է մահվան ևս 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդ դեպքերի ընդհանուր թիվը 21 է։