Համատեղ բացահայտենք Հին Գորիսի հետաքրքիր պատմությունը լուսանկարների միջոցով (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Համատեղ բացահայտենք Հին Գորիսի հետաքրքիր պատմությունը լուսանկարների միջոցով

Գորիսի երկրագիտական թանգարանը հայտարարում է «Հին Գորիսը` գորիսեցիների հուշերում և լուսանկարներում» նախագիծը։

Նախագծի առանցքում են լինելու ոչ միայն քաղաքային միջավայրը, այլև հուշարձաններ և կառույցներ, ինչպես նաև գորիսեցիները՝ անցյալի հուշապատումներով: Եթե ձեր տանն ունեք Գորիսի միջավայրն ու գորիսեցիներին ներկայացնող լուսանկարներ, ապա խնդրում ենք, կապ հաստատել թանգարանի աշխատակիցների հետ՝ զանգահարելով 077966450 հեռախոսահամարով, կամ լուսանկարը տեղադրեք մեկնաբանության տողում։

Համատեղ բացահայտենք Հին Գորիսի հետաքրքիր պատմությունը լուսանկարների միջոցով։ Երկրագիտական թանգարանը իր ֆոնդերը կհամալրի նոր լուսանկարներով՝ ստեղծելով քաղաքի մասին հետաքրքիր պատմությունների շարք։