«Հայաստանի դեմ ռազմական ինտերվենցիայից զերծ մնացեք»․ Բուշը՝ Դեմիրելին, մայիս 11, 1992 (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Հայաստանի դեմ ռազմական ինտերվենցիայից զերծ մնացեք»․ Բուշը՝ Դեմիրելին, մայիս 11, 1992

Ամերիկյան արխիվներում կորում եմ, բայց նոր գիտական աշխատությանս համար ձեռք եմ բերում անգին փաստաթղթեր։

Եվ այսպես, 1992 թվականի մայիսի 11-ին ԱՄՆ նախագահ Բուշը հեռախոսազանգ է ստանում Թուրքիայի վարչապետ Դեմիրելից, որն ընդամենը 11 րոպե է տևում։

Նախագահ Բուշ․ «ԼՂ հարցում, ես տեղյակ եմ, որ դուք ստացել եք մեր ուղերձը։ Մենք ցանկանում ենք, որ խաղաղություն հաստատվի։ Նաև հասկանում եմ, որ Ձեզ վրա ներքին ճնշում կա։ Ես Ձեզ կոչ եմ անում զսպվածություն ցուցաբերել և ռազմական ինտերվենցիայից զերծ մնալ։ Իրավիճակը չափազանց բարդ է»։

Դեմիրել. «Ես մեր մարդկանց նույնպես խնդրում եմ զինվել համբերությամբ։ Ես նրանց ասում եմ, որ ռազմական ինտերվենցիան անհնարին է։ Ընդհանրապես մենք այսօր չենք կարող զենքով հարց լուծել։ Մենք կաշխատենք նաև մեր ադրբեջանցի եղբայրների հետ։»

Բուշ. «Նախորդ շաբաթվա վերջին ինձ զանգահարել է նախագահ Տեր-Պետրոսյանը և ես ասել եմ, որ մեզ հարկավոր է խաղաղ կարգավորում։»

Սուրեն Սարգսյան, qաղաքական մեկնաբան, Կոնգրեսի գրադարան, Վաշինգթոն

aniarc.am