«Ֆորմուլա-1-ի» գերմանացի ավտոարշավորդ Սեբաստիան Ֆետելի հեռանալուց հետո «Ֆերարին» նրան փոխարինող է գտել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Motorsport-ը: Ֆետելին «Ֆերարիում» կփոխարինի իսպանացի ավտոարշավորդ Կարլոս Սայնսը: Վերջինս «Ֆորմուլա-1-ում» է 2015 թվականից և նախորդ մրցաշրջանում «Մակլարենի» կազմում գրավել է 6-րդ տեղը:
Նախօրեին հայտնի դարձավ, որ «Ֆորմուլա-1»-ի գերմանացի ավտոարշավորդ Սեբաստիան Ֆետելը չի շարունակի համագործակցությունը «Ֆերարիի» հետ և ընթացիկ մրցաշրջանի ավարտին կհեռանա թիմից: Գերմանացի ավտոարշավորդի պայմանագիրը «Ֆերարիի» հետ ավարտվում է 2020 թվականին:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը