Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 4 միլիոն 368 հազարը:
Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 293 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 619 հազար 949 մարդ:
Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 408 հազար 823 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 83 հազար 455 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 271 հազար 095 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 104:
Վարակվածների թվով հաջորդում է Ռուսաստանը՝ 242 հազար 271 ընդհանուր թվով: Վերջին մեկ օրում 10 հազարից ավելի նոր դեպք է գրանցվել: Վարակի հետևանքով մահացել է 2 հազար 212 մարդ: Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը 226 հազար 463 է, մահացածներինը՝ 32 հազար 692: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը, ԱՄՆ-ից հետո:
Վարակվածների թվով հաջորդ տեղում Իտալիան, որտեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 221 հազար 216 է: Վարակից մահացել է 30 հազար 911 մարդ։ Ֆրանսիայում գրանցվել է 178 հազար 225 հաստատված դեպք, մահացել է 26 հազար 991 մարդ: Վարակվածների թվով հաջորդ տեղում է հայտնվել Բրազիլիան, որը շրջանցեց Գերմանիային: Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը 178 հազար 214 է, մահացածներինը՝ 12 հազար 461:
Գերմանիայում 173 հազար 504 հաստատված դեպք կա, մահացածների ընդհանուր թիվը 7 հազար 775 է: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 141 հազար 475-ի, մահացածներինը՝ 3 հազար 894-ի:
Իրանում վարակվածների թիվը հասել է 112 հազար 725 է: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 հազար 783 մարդ: Վարակվածության ընդհանուր ցուցանիշով վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 82 հազար 926 ընդհանուր, 7 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 633 մարդ։ Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահ չի գրանցվել:
Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 647-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 11 մարդ:
Արաբական երկրներից վարակվածների թվով ԱՄԷ-ին շրջանցած Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 26 հազար 539 մահերինը՝ 14-ը: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 19 հազար 661 է, մահացածներինը՝ 203:
Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 11 հազար 028-ի, մահացածներինը՝ 82-ի: Եգիպտոսում 10 հազար 093 հաստատված դեպք կա, մահացել է 544 մարդ: Իրաքում գրանցվել է 2 հազար 913 վարակվածության, 112 մահվան դեպքով: Լիբանանում կա 878 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 26: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 47-ի: Մահացել է 3 մարդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:
Գերմանիան հանում է հարևան երկրների հետ սամանային վերահսկողությունը
երմանիայի կառավարությունը որոշում է կայացրել փուլային տարբերակով հանել հարևան երկրների հետ սահմանային վերահսկողությունը:
«Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ սկսած մայիսի 16-ից նախատեսվում է աստիճանաբար հանել սահմանային վերահսկողությունը:
Այս որոշումը կայացվել է Գերմանիայի կառավարության նիստում, որից հետո արդյունքների մասին տեղեկացրել է ներքին գործերի նախարար Հորսթ Զեհոֆերը: Նա տեղեկացրել է, որ Լյուքսեմբուրգի հետ սահմանն ամբողջությամբ կբացվի մայիսի 16-ին: Եթե իրավիճակը թույլ տա, ապա սահմանների ամբողջական բացումը նախատեսված է հունիսի 15-ին:
Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 173 հազար 276, մահացածներինը՝ 7 հազար 756:
Կորոնավիրուս. Լեհաստանը երկարաձգել է սահմանները փակելու ժամետները
Լեհաստանը սահմանները փակելու ժամկետը երկարաձգել է մինչև հունիսի 12-ը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով երկրի ՆԳՆ-ին:
«ԵՄ անդամ երկրների հետ սահմանային վերհսկողությունը կերկարաձգվի ևս 30 օրով՝ մինչև հունիսի 12-ը»,- ասված է հաղորդագրության մեջ: Գերատեսչությունը նշում է, որ առայժմ սահմանը կարելի կլինի հատել կոնկրետ նշված հատվածներում: Ստուգումներ կլինեն ինչպես նավահանգիստներում, այնպես էլ օդանավակայաններում:
Նշվում է, որ Լեհաստան կարող են մուտք գործել Լեհաստանի քաղաքացիները, ինչպես նաև այն օտարերկրացիները, որոնք Լեհաստանի քաղաքացու ընտանիքից են՝ ամուսին, կին, երեխա: Կարող են գալ նաև այն օտարեկրացիները, որոնք ունեն մշտական կացության իրավունք, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները կամ նրանց ընտանիքների անդամները:
Մեծ Բրիտանիայում դրսում զբոսնելու հետ կապված բոլոր արգելքները հանվել են
Մեծ Բրիտանիայում զբոսանքի, բաց տարածքում սպորտով զբաղվելու հետ կապված բոլոր սահմանափակումները, որոնք մտցվել էին կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում, մայիսի 13-ից հանվում են: Այս մասին հայտնում է BBC-ն: Սա երկրում կարանտինի ռեժիմի թուլացման առաջին փուլն է:
Եթե նախկինում կարելի էր դուրս գալ փողոց օրվա մեջ մեկ անգամ մեկ ժամով, ապա հիմա զբոսանքի համար չկա ոչ ժամային, ոչ տարածության սահմանափակում: Նույնիսկ թույլատրվում է տեղաշարժվել ավտոմեքենայով և գնալ ծով կամ զբոսայգի, սակայն միայն ընտանիքի անդամների հետ: Թույլատրվում է հանդիպել ոչ ընտանիքի անդամների հետ, սակայն օրվա մեջ կարելի է տեսնել մեկ հոգու, այն էլ պահպանելով սոցիալական հեռավորությունը: Կանոնները չպահպանելու դեպքում քաղաքացիները կտուգանվեն 3 հազար 200 ֆունտ ստերլինգով:
Առայժմ խորհուրդ է տրվում աշխատել տնից, բացառություններ են այն քաղաքացիները, որոնք աշխատում են շինարարության և արտադրության ոլորտներում: Խորհուրդ է տրվում աշխատանքի վայր գնալ կամ ոտքով, կամ հեծանիվով:
Գերմանիան և Էստոնիան ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին կառաջարկեն հրադադարի գլոբալ պահպանման բանաձև
Գերմանիան և Էստոնիան նախատեսում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ներկայացնել հրադադարի գլոբալ պահպանման բանաձև՝ կապված համավարակի պայմանների հետ: Այն կոչված է փոխարինելու Ֆրանսիայի և Թունիսի կողմից մշակված փաստաթղթին, որը արգելափակել էր ԱՄՆ-ն: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությունը: Առաջարկությունն արվել է փակ դռների հետևում կայացած տեսակոնֆերանսի ժամանակ, որը նախաձեռնել էր Էստոնիան, որը ներկայում նախագահում է Անվտանգության խորհրդում:
Ինչպես Ֆրանսիայի և Թունիսի առաջարկը՝ նոր բանաձևը նույնպես կենտրոնանում է աշխարհի տարբեր հատվածներում կոնֆլիկտային գոտիներւմ հրադադարի պահպանման վրա, ինչը հնարավորություն կտա երկրներին պայքարել մահացու համավարակի դեմ:
Նոր Զելանդիայում հանվեց արտակարգ դրության ռեժիմը
Նոր Զելանդիայի իշխանությունների որոշմամբ հանվել է կորոնավիրուսի հետևանքով երկրում մտցված արտակարգ դրության ռեժիմը:
«ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին ասված է Նոր Զելանդիայի քաղաքացիական պաշտպանության նախարար Փեենի Հենարեի հայտարարության մեջ: Նոր Զելանդիայում արտակարգ դրության ռեժիմ էր մտցվել մարտի 25-ից:
«Նոր Զելանդիայում արտակարգ դրությունը չեղարկվել է, հիմա սկսվում է անցումային շրջան՝ այնպիսի, որ երկիրը սկսում է պատրաստվել կորոնավիրուսի հետ կապված հաջորդ մակարդակի սպառանալիքին»,- ասված է նախարարի հայտարարության մեջ:
Իշխանությունները բնակիչներին հորդորում են պահպանել սոցիալական հեռավորությունը և զգուշավորության կանոնները:
Ավելի վաղ Նոր Զելանդիայի վարչապետը հայտարարել էր, որ սահմանափակումների մեղմացման երկրորդ փուլի շրջանակում կբացվեն խանութները, առևտրի կենտրոնները, ռեստորանները, կինոթատրոնները և այլ հասարակական վայրեր: Դպորցներն ու համալսարանները կբացվեն մայիսի 18-ին, իսկ բարերը՝ մայիսի 21-ին: Երկրի ներսում ուղևորությունները կթույլատրվեն, սակայն սահմանները դեռ փակ կմնան օտարերկրացիների համար:
Նոր Զելանդիայի Առողջապահության նախարարության տվյալներով երկրում հաստատված դեպքերի թիվը կազմում է 1 147, մահացել է 21 վարակակիր: