
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ինքնամեկուսացված է: Այդ մասին կառավարության նիստում նշեց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:
«Ցավոք սրտի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում ունենք կորոնավիրուսի վարակման գրանցված դեպքեր, և այսօր պարոն Պապիկյանը այդ պատճառով ինքնամեկուսացված է, դրա համար հարցը ես եմ զեկուցում»,- ասաց Ավինյանը՝ զեկուցելով ճանապարհաշինության վերաբերյալ նախագիծը: