ՌԴ-ում մայիսի 2-ից հետո առաջին անգամ 10 հազարից պակաս վարակի նոր դեպք է գրանցվել
Advertisement 1000 x 90

ՌԴ-ում մայիսի 2-ից հետո առաջին անգամ 10 հազարից պակաս վարակի նոր դեպք է գրանցվել

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 9 հազար 974-ով՝ հասնելով 252 հազար 245-ի:

Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբին:

Այսպիսով, մայիսի 2-ից հետո առաջին անգամ վարակի նոր դեպքերի թիվը 10 հազարից պակաս է: Շտաբի տվյալներով, վարակի դեպքերի օրվա աճը 4.3 տոկոսից իջել է 4.1 տոկոսի:

Ռուսաստանում ապաքինվածների թիվն ավելացել է 5 հազար 527-ով և հասել 53 հազար 530-ի: Վերջին մեկ օրում մահացել է 93 մարդ: Վարակի հետևանքով ընդհանուր առմամբ մահացել է 2 հազար 305 մարդ:

Օպերատիվ շտաբի տյալների համաձայն՝ նոր դեպքերի 40.6 տոկոսի մոտ ախտանշաններ չեն գրանցվել:



Նման նյութեր