Իրանում վարակվածների թիվը հասել է 114 հազար 533-ի
Advertisement 1000 x 90

Իրանում վարակվածների թիվը հասել է 114 հազար 533-ի

Իրանում կորոնավիրուսի մայիսի 14-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվա համեմատ, վարակակիրների թիվն ավելացել է 1 808-ով՝ ընդհանուրը դառնալով 114 հազար 533: Մահացածների թիվն ավելացել է 71-ով: Երկրում վարակի հետևանքով մահացել է 6 հազար 854 մարդ: Իրանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ 2 հազար 758 անձ ծանր վիճակում է:

Ապաքինվածների թիվն ավելացել է 1 111-ով՝ դառնալով 90 հազար 539: Մինչ այժմ թեստավորվել է 643 հազար 772 անձ:



Նման նյութեր