Կարո՞ղ է ռոբոտը կատարել ձեր աշխատանքը։ Պատասխանը մեծ մասամբ դրական է։ Weforum.org կայքը գրում է, որ «Աշխատանքի ապագան» հետազոտությունը կանխատեսում է, որ մինչև 2020թ. Աշխարհի բնակչությունը կկորցնի 5 մլն աշխատատեղ, քանի որ արհեստական ինտելեկտը, ռոբոտները, նանոտեխնոլոգիաները և սոցիալ-տնտեսական այլ գործոններ կվերացնեն մարդ աշխատողների կարիքը։ Լավ նորությունն այն է, որ այդ տեխնոլոգիական նորարարությունները 2.1 մլն նոր աշխատատեղ կստեղծեն։ Սակայն այս դեպքում աշխատակիցները կարիք կունենան տիրապետելու անհրաժեշտ կարողություններին՝ նոր աշխատատեղերի համար պայքարելու նպատակով։ Աշխատատեղերի մեծ մասը կլինի առավել մասնագիտացված ոլորտներում, ինչպես՝ համակարգչային, մաթեմատիկական, ճարտարապետական և ինժեներական բնագավառները։ Կառավարություններին և գործատուներին խորհուրդ է տրվում նորացնել աշխատակիցների կարողությունները՝ ճգնաժամից խուսափելու համար։ «Առանց մոտակա անցումը կազմակերպելու և այնպիսի աշխատակիցների պատրաստելու, որոնք կբավարարեն ապագա աշխատանքի կարողություններին՝ ուղղված հրատապ և նպատակային գործողությունների, կառավարությունները ստիպված կլինեն գործ ունենալ առավել մեծացող գործազրկության և անհավասարության, ինչպես նաև կրճատվող սպառողական բազա ունեցող բիզնեսի հետ»,- նշել է Համաշխարհային տնտեսական ֆորումի հիմնադիր և գործադիր տնօրեն Կլաուս Շվաբը։
Կարողություններ՝ նոր տնտեսության համար
Եվ այսպես, ի՞նչ կարողությունների պետք է տիրապետեն աշխատողները՝ համոզված լինելու համար, որ արժեքավոր կլինեին չորրորդ ինդուստրիալ հեղափոխությունից հետո։ Ոմանք կզարմանան՝ իմանալով, որ կարողությունները, որոնք զարգացնում ենք մինչև դպրոց գնալը, կարող են մեծապես արժևորվել։ Հարվարդի համալսարանի կրթության և էկոնոմիկայի պրոֆեսոր Դեյվիդ Դեմինգը նշում է, որ այնպիսի կարողությունները, ինչպիսիք են բանակցելն ու կիսելը, կարևոր կլինեն։ Նա նշում է, որ ժամանակակից աշխատատեղը, որտեղ մարդիկ աշխատանք են կատարում տարբեր ծրագրերի համար տարբեր դերերով, մեծապես հիշեցնում է նախադպրոցական նստարանները, որոնցում մենք սովորում ենք սոցիալական կարողություններ, ինչպես, ասենք, ցավակցություն և համագործակցություն։ Բացի նշված կարողություններից՝ մաթեմատիկական կարողությունները ևս մեծապես ողջունելի կլինեն։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ վերջին տարիներին ավտոմատացվել են այն աշխատանքները, որոնք միայն մաթեմատիկական կարողություններ են պահանջում։ Աշխատանքը, որն առավելապես սոցիալական կարողություններ է պահանջում (անձինք, ովքեր հոգ են տանում երեխաներին) վատ են վարձատրվում, քանի որ պոտենցիալ աշխատողների քանակը մեծ է։ Հետազոտությունը ցույց է տալիս, որ այն անձինք, ովքեր հաջողությամբ կհամադրեն մաթեմատիկական և միջանձնային կարողությունները գիտելիքի վրա հիմնված տնտեսություններում, եկամտաբեր հնարավորություններ կունենան։
Այժմ կրթական ոլորտի մասնագետների խնդիրն է՝ լրացնել տեխնիկական կարողությունների դասավանդումը՝ ուշադրությունը կենտրոնացնելով այն համոզմունքի վրա, որ ապագայի աշխատակիցները պետք է տիրապետեն «նուրբ» կարողությունների՝ նոր աշխատաշուկայում մրցունակ լինելու համար։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը