Սլովենիան հայտարարել է երկրում համավարակի ավարտի մասին
Advertisement 1000 x 90

Սլովենիան հայտարարել է երկրում համավարակի ավարտի մասին

Սլովենիայի կառավարությունը հայտարարել է երկրում կորոնավիրուսի համավարակի ավարտի մասին:

Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Կառավարությունը հեռավար նիստի ժամանակ հայտարարել է, որ համավարակային իրավիճակը հաղթահարել են: Հանրային առողջության ազգային ինստիտուտի տվյալների համաձայն, բնակչության շրջանում կորոնավիրուսի տարածումը նվազել է»,- հայտնել է կառավարությունը:

Վերջին տվյալներով, Սլովենիայում ընդհանուր առմամբ իրականացվել է ավելի քան 66 հազար թեստավորում: Երկրում հաստատված դեպքերի թիվը կազմում է 1465, որից մահացել է 103-ը: Վերջին օրը կորոնավիրուսի ախտորոշում հաստատվել է ընդամենը մեկ քաղաքացու մոտ:

Կառավարության որոշմամբ հնարավոր է դառնում Սլովենիայի սահմանը հատել Ավստրիայից, Իտալիայից և Հունգարիայից, ինչպես նաև օդանավակայանի բացումը անվտանգության կանոնների պահպանմամբ: Սլովենիա ժամանող այն քաղաքացիները, որոնք չունեն մշտական կացության իրավունք պարտավորված են լինելու կարանտինի մեջ գտնվել 14 օր: Մայիսի 18-ից երկրում կբացվեն սրճարանները, ռեստորանները, հյուրանոցները, առևտրի կենտրոնները:



Նման նյութեր