
Միլանում նախօրեին տեղացած հորդառատ անձրևները լուրջ վնաս են հասցրել Միլանին, հեղեվել են փողոցները, դադարեցվել է տրանսպորտի աշխատանքը:
Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Սևեզո գետը դուրս է եկել հունից, և հեղեղը տևել է մոտ հինգ ժամ: Ավելի փոքր Լամբորո գետը հունից դուրս չի եկել, սակայն ջրի մակարդակի բարձրացումը հասել է առավելագույնին:
Հրշեջ փրկարարները օգնության ահազանգ են ստացել շուրջ 100 անգամ: Եվս 100 զանգ դեռ ուսումնասիրվում է:
Ջրհեղեղի հետևանքով տեղական մետրոյի մեկ գծի գնացքների աշխատանքը դադարեցվել է: Ուղևորները տեղափոխվում են հատուկ ավտոբուսներ: Կրճատվել կամ փոխվել են տրամվայների ու ավտոբուսների ուղերթները: Նիգուարդա թաղամասում ջրածածկ է եղել մի քանի փողոց: Հաղորդվում է հոսանքի մատակարարման խափանումների մասին: