Երբեմն մենք բազմաթիվ էմոցիաներ ենք զգում, և դժվար է լինում հստակեցնել, թե ինչ եք զգում իրականում։ Marketium.ru կայքը գրում է, որ այս կարճ թեստը ճշգրիտ կերպով կորոշի, թե ինչ եք զգում այս պահին։ Անհրաժեշտ է ընդամենը պատասխանել հարցին, թե ինչ զգացմունքներ եք տեսնում այս լուսանկարում։
Վախ
Պատվով հաղթահարում եք ձեզ բաժին ընկած փորձությունները և չեք վախենում դժվարություններից։
Բարկություն
Սա սովորաբար նշանակում է, որ ենթագիտակցորեն բարկանում եք։ Աշխատեք վերագնահատել ձեր կյանքը և հասկանալ այն իրավիճակներն ու մարդկանց, որոնց պատճառով զայրույթ եք զգում։ Բարկությունը վատ զգացում չէ, սակայն կարող է կործանիչ դառնալ, եթե լռեցնեք այն կամ թաքցնեք խորքում, կամ էլ թափեք նրանց վրա, ովքեր դրան արժանի չեն։
Երջանկություն
Սա նշանակում է, որ ամենուր դրականն եք տեսնում, կարող եք մարդուն երջանիկ դարձնել։
Զգացմունքներ չեք տեսնում
Այժմ ձեզ մոտ էմոցիոնալ ճգնաժամ է։ Հոգեբանները խորհուրդ են տալիս ավելի շատ ֆիլմեր դիտել և գրքեր կարդալ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը