Այսօրվա ասուլիսի ընթացքում, անդրադառնալով դատավորների վեթինգ իրականացնելուն, վարչապետն ասաց, թե մտածել է՝ ինչ օրինակով իր միտքն ավելի տեսանելի դարձնել, և որոշել է, որ վեթինգի գործընթացի արագ չիրականացնելն ավելի պատկերավոր ներկայացնելու համար ամենահարմարը խորովածը եփելու օրինակն է:
«Երբ որ հյուր ա գալիս մեր տուն, կամ ինչ-որ առիթ կա և խնդիր կա խորոված անելու, մարդիկ սոված են, պետք ա հնարավորինս արագ էդ խորովածը հասցնել իրենց: Եվ դրա համար ի՞նչ ա արվում. բնականաբար, թեժ կրակ ա արվում, որ խորովածը դրվի էդ կրակի վրա , բայց եթե էդ խորովածը արագ ա արվում, ավելի արագ, քան անհրաժեշտ ա, էրեսը վառում ա, մեջը հում ա մնում, և արդյունքում՝ հյուրերը մնում են սոված: Էդ բարի մղումը մեր, որ արագ անենք, էս խորովածը շուտ տանենք, դնենք մեր հյուրերի առաջ, չի ստիպում, որ մեր հյուրերը մեր արած խորովածից գոհ լինեն: Ընդհակառակը, իրանք սոված են հեռանում էդտեղից, որովհետև ուտելու չի էդ խորովածը՝ էրեսը վառած ա, մեջը հում ա:
Էդ նույնն էլ բարեփոխումներն ա: Երրորդ Հանրապետության պատմության մեջ մենք տասնյակ բարեփոխումենր ունենք, որ էրեսը վառած ա, մեջը հում ա, բայց մտադրությունը լավն ա:
Մենք չենք ուզում էդպես: Մենք ուզում ենք, որ նորմալ կրակի վրա անենք նորմալ խորոված, մատուցենք նորմալ, որպեսզի մեր տան տերը, ՀՀ քաղաքացին, ժողովուրդը գոհ լինի, հագենա, բավարարված զգա իրեն էդ բարեփոխումների արդյունքներից: Մենք չենք ուզում Հայաստանում արագ ստեղծել թեկուզ՝ պրոհեղափոխական, բայց խամաճիկային դատարան: Մենք ուզում ենք՝ իրոք Հայաստանում անկախ դատական համակարգ լինի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: