
Մոդեռնիզմը ճարտարապետության մեջ, որպես ուղղություն, հիմնականում նույնացվում է 20-րդ դարի երկրորդ կեսի հետ։ Այդ ժամանակ փոխվեցին քաղաքային տարածության կազմակերպման մոտեցումը, շինությունների տիպաբանությունները և առաջ եկան կառույցներ, որոնք մինչև 20-րդ դար պարզապես գոյություն չունեին։
Արվեստագետ, արվեստաբան և ժամանակակից արվեստի ցուցադրությունների համադրող Ռուբեն Արևշատյանի հետազոտությունների կարևորագույն մասերից մեկը վերաբերում է խորհրդային մոդեռնիզմին։
«Կարդանք քաղաքը» նախագծի շրջանակներում Ռուբեն Արևշատյանը պատմում է մոդեռնիզմի փիլիսոփայության վառ օրինակների պատմությունն ու դրանց հետագա ճակատագիրը, բացատրում, թե ինչու երազողների ժամանակաշրջանի կառույցներն այսօր մեզ հասել են աղավաղված վիճակում։
Ավելի մանրամասն՝ urbanista.am