«Այսօր երազանք է դարձել ընկերներին գրկելը…». Ջուլիա Եղշատյան. news.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Այսօր երազանք է դարձել ընկերներին գրկելը…». Ջուլիա Եղշատյան. news.am

Սերիալային դերասանուհի Ջուլիա Եղշատյանը երեկ՝ մայիսի 15-ին, նշում էր ծննդյան 26-ամյակը: Թեև Ջուլիան մտադրություն չուներ որևէ կերպ նշել ծննդյան օրը, քույրերը որոշել են հետաքրքիր անակնկալ կազմակերպել նրա համար:

«Անսահման դրական էներգիայով եմ արթնացել ծննդյանս օրը: Այդ օրը ես ինձ միշտ լիարժեք սիրված եմ զգում՝ և հարազատներիս, և ընկերներիս, և որ ամենակարևորն է՝ ինձ համար բոլորովին անծանոթ մարդկանց կողմից: Ամեն տարի սրտատրոփ սպասել եմ ծննդյանս օրվան, առհասարակ, շատ եմ սիրում մայիս ամիսը, ու ուրախ եմ, որ հենց այս ամսին եմ ծնվել: Զգացողություններս, իհարկե, առաջվանը չեն, չէ՞ որ, տարեց տարի մենք ավելի ենք հասունանում, ավելի գիտակից և պատրաստ ենք դառնում: Կյանքում ամենակարևորը տարեց տարի առաջ գնալն է»,-ասում է Ջուլիան՝ խոստովանելով, որ նախկինում 26-ն իր համար չափազանց մեծ տարիք էր թվում, բայց ժամանակի ընթացքում փոխել է կարծիքը.

«Երազում եմ, որ ամբողջ աշխարհը դուրս գա այս դժվարին իրավիճակից: Ծննդյանս տորթի մոմերը փչելիս հենց այդ երազանքն եմ պահել… Այսօր երազանք է դարձել ընկերներին գրկելը, կամ պարզապս մեր սիրելի քաղաքում երկար քայլելը: Բայց ես վստահ եմ, որ այս ամենը շուտ կավարտվի և մեր ազգը հնարավորինս անվնաս կմնա: Այս դրությունից դուրս գալուց հետո մենք բոլորս ավելի ենք արժևորելու կյանքն ու նրանում գտնվող մարդկանց»:

Ամբողջությամբ՝ news.am



Նման նյութեր