
ԱՄՆ Տեխաս նահանգի Պադրե Այլենդ լողափի այցելուները նկատել են արտասովոր կապույտ վիշապների: Ինչպես գրում է The Independent-ը, պարզվել է, որ դրանք հազվագյուտ կակղամորթեր են:
Ոչ սովորական ծովային արարածները շատ փոքր կակղամորթերի տեսակին են պատկանում: Սովորաբար դրանք աճում են մինչև երեք սանտիմետր:
Կապույտ վիշապներն անվնաս չեն, դրանք կարող են շատ ուժեղ խայթել:
Այգու ներկայացուցիչ Ջեյմի Քենեդին նշել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ այս հազվագյուտ ծովային բնակիչները հայտնվում են լողափին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը