Նայեք նկարազարդմանը, ընտրեք հնագույն խորհրդանիշը, որը ձեզ համար ավելի գրավիչ է (ֆոնը նշանակություն ունի), քան մնացած առաջարկվածները, ու կարդացեք ձեր ընտրության նշանակությունը։
Խորհրդանիշ 1
Լաբրիս. Փոխակերպում և վերածնունդ
Դուք սովորել եք ճկուն մարդ լինել։ Յուրաքանչյուր իրավիճակից, գործից, հարաբերություններից դուք կարողանում եք ձեզ, ձեր օգտակար գործողությունների համար օգտակար ինչ-որ բան վերցնել։
Խորհրդանիշ 2
Բորրոմեական օղակներ. Ուժը միասնության մեջ է
Դուք սովորել եք թիմում աշխատել ու փոխգործակցել ձեր շրջապատի հետ։ Դուք կարողանում եք գնահատել ձեզ համար ցանկացած օգտակար կամ հաճելի հարաբերություններ։
Խորհրդանիշ 3
Թաու խաչ. Անմահության խորհրդանիշ
Դուք սովորել եք առաջնահերթություններ դնել երկարաժամկետ գործերի ու հարաբերությունների օգտին։ Դուք կարողանում եք ճիշտ բաշխել ձեր ժամանակն ու ջանքերը։
Խորհրդանիշ 4
Եռաժանի. Կործանում և արարում
Դուք սովորել եք հրաժեշտ տալ անցյալին, ձեզ համար հնացած, տոքսիկ կամ արդեն անհետաքրքիր գործերին ու հարաբերություններին։ Դուք կարողանում եք նայել ապագային ու չապրել դառնություններով։
Խորհրդանիշ 5
Մալթիական խաչ. Տղամարդկություն և պատիվ
Դուք սովորել եք էմոցիաների և գործողությունների մեջ դիմացկուն մարդ լինել։ Դուք կարողանում եք արժանապատվորեն ընդունել ուրախություններն ու տխրությունը, որոնք լինում են ձեր կյանքում։
Խորհրդանիշ 6
Բաբալոն աստղը. Վերածնունդ, պտղաբերություն
Դուք սովորել եք բարդ իրավիճակներից դրական ելքով դուրս գալ։ Դուք կարողանում եք հաջողակ կերպով գործել այնտեղ, ուր մեծամասնությունը խնդիրը լուծելու ելք չի տեսնում։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը