Բժիշկներն «ամոթի միջանցք» են կազմակերպել Բելգիայի վարչապետի համար (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Բժիշկներն «ամոթի միջանցք» են կազմակերպել Բելգիայի վարչապետի համար

Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում հեղինակավոր Սեն-Պյեռի բժշկական կենտրոնի առնվազն 120 բուժաշխատող ամոթի միջանցք է կազմակերպել երկրի վարչապետ Սոֆի Վիլմեսի համար: Վարչապետը ժամանել էր հիվանդանոց՝ բարոյական աջակցություն ցույց տալու: Այն պահին, երբ վարչապետի ավտոշարասյունը մոտեցել է հիվանդանոցի մուտքին, ճանապարհի 2 եզրերում կանգնած բժիշկները մեջքով են շրջվել՝ ի նշան բուժաշխատողների նկատմամբ ղեկավարության անտարբեր վերաբերմունքի:

Բժիշկների արհիմության ներայացուցիչ Դիրկ Վան Օվերթվելթդը հայտարարել է, որ բուժանձնակազմի աշխատակիցները ֆինանսական փոխհատուցում են պահանջում կամ աշխատավարձի բարձրացում՝ «վերջին երկու ամիսների ծանրագույն աշխատանքի դիմաց»:

mamul.am



Նման նյութեր