Աշխարհի ավելի քան 110 երկիր աջակցություն է հայտնել Ավստրալիայի՝ համավարակի ծագման պատճառն ուսումնասիրելու համար անկախ փորձաքննությունն անցկացնելու առաջարկին: ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Մարիս Պեյնը: Նա նշել է, որ աշխարհը ցանկանում է ստանալ ճգնաժամի հետ կապված հարցերի պատասխանները, որպեսզի հետագայում հնարավոր լինի խուսափել նման աղետներից:
«Մեզ անհրաժեշտ է անկախ գնահատական այն մասին, թե ինչ է տեղի ունեցել, աշխարհը կարող է դասեր քաղել և քայլեր ձեռնարկել համաշխարհային առողջապահական համակարգի պաշտպանության համար»,- ասել է նա:
Ավստրալիայի առաջարկին միացել են Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Կանադան, Նոր Զելանդիան, Ճապոնիան, ԵՄ անդամ երկրները: Ավելի ուշ միացել են աֆրիկյան երկրները, ընդհանուրը 116 երկիր: