
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 8 հազար 926-ով: Մայիսի 1-ից այս կողմ առաջին անգամ գրանցված նոր դեպքերի թիվը 9 հազարից պակաս է:
ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 290 հազար 678:
Համաձայն կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալների՝ օրվա ընթացքում վարակվածության դեպքերի աճը կազմել է 3.2 տոկոս, նախորդ օրվա 3.6-ի փոխարեն: Վերջին օրվա նոր վարակվածներից 3 հազար 557-ն ախտանշաններ չեն ունեցել: