ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Արթիկի, Սիսիանի, Գորիսի, Սևանի ճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում բուք է:
Աբովյանի, Աշտարակի, Ապարանի, Ստեփանավանի, Թումանյանի, Սևանի, Գավառի, Գորիսի, Նոյեմբերյանի ճանապարհներին, Բերդ- Ճամբարակ հատվածում, Վարդենյաց լեռնանցքում տեղ- տեղ մերկասառույց է:
Նշված ճանապարհներին սպասարկող ճանապարհաշինական ընկերություններն իրականացնում են շուրջօրյա հսկողություն և կատարում մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տր վում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։