
Բանգլադեշի իշխանությունները որոշում են կայացրել տարհանել շուրջ 2 միլիոն մարդու. պատճառը մոտեցող «Ամպան» ցիկլոնն է:
«ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ անվտանգ վայր պետք է տեղափոխեն 1.8-2 միլիոն մարդու: Նրանց համար արդեն պատրաստվել է ավելի քան 13 հազար կացարան:
Օդերևութաբանները կարծում են, որ քամին կարող է ունենալ 225 կմ/ժամ արագություն: Ցունամին շարժվում է ուղիղ Բանգլադեշի և Հնդկաստանի ափեր և իրենից մեծ վտանգ է ներկայացնում:
Ցիկլոնն ամենայն հավանականությամբ Բանգլադեշի ափեր կհասնի մայիսի 20-ի առավոտյան: Օդերևութաբանները նշում են, որ եթե նույնիսկ մինչև ափ հասնելը քամու արագությունը նվազած լինի, միևնույն է, այն լուրջ հետևանքների կարող է հանգեցնել: