
Սոչիից մայիսի 19-ի ժամը 18:55-ի չվերթով Հայաստան է վերադառնում 212 քաղաքացի: Այս մասին տեղեկացավ Ռուսաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջից:
«Հայտնում ենք, որ մայիսի 19-ին (ժամը` 18։55-ին) Սոչի քաղաքի միջազգային օդանավակայանից «Ռեդ վինգս» ընկերության օդանավն ուղղություն վերցրեց դեպի Երևան։
Այս չվերթով Հայաստան է վերադառնում 212 քաղաքացի։
Հիշեցնենք, որ դեպի Երևան հաջորդ չարտերային չվերթները կիրականացվեն Մոսկվայից (մայիսի 25-ին) և Սանկտ Պետերբուրգից (մայիսի 27-ին)»։