Պրեմիեր լիգայի 6 ֆուտբոլիստների մոտ կորոնավիրուս է հաստատվել
Advertisement 1000 x 90

Պրեմիեր լիգայի 6 ֆուտբոլիստների մոտ կորոնավիրուս է հաստատվել

Անգլիական Պրեմիեր լիգայում հանդես եկող 6 ֆուտբոլիստների մոտ կորոնավիրուս է հաստատվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը: Անգլիայի բոլոր դիվիզիոններում հանդես եկող 748 ֆուտբոլիստներ թեստավորվել են: Նրանցից 6 մոտ հաստատվել է, ովքեր ևս մեկ շաբաթ կմեկուսացվեն: Ֆուտբոլիստների անունները հայտնի չէ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պրեմիեր լիգայի  ակումբները պաշտոնապես անցնում են խմբայինմարզումների: Ֆուտբոլային ակումբներն իրենց մեջ քվեարկություն են անցկացրել և միաձայն համաձայնելեն խմբային մարզումները վերսկսել: Նրանք մայիսի 19-ին կմարզվեն խմբերով, սակայն խմբերը շատ մեծչեն լինի և նրանց միջև էլ կպահպանվի սոցիալական հեռավորությունը: Բրիտանական կառավարություննարդեն իսկ թույլատրել է վերսկսել Պրեմիեր լիգան:

Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվել էր մարտի 13-ին` կորոնավիրուսի պանդեմիայիպատճառով:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը