Այսօր Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական գրասենյակը հրապարակել է «Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի» հետազոտության զեկույցը (Health Behaviour in School-aged children)` 11-15 տարեկան 227 441 դեռահասի ֆիզիկական եւ հոգեկան առողջության, սոցիալական հարաբերությունների մասին: Հետազոտությունն իրականացվում է 35 տարուց ավել, Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի, Կանադայի 45 երկրներում, ընդհանուր մեթոդաբանությամբ, անանուն հարցաշարով, 4 տարին մեկ:
Հայաստանում այս հետազոտությունը անցկացնում է «Արաբկիր» բժշկական համալիրի Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտը` 2005թ-ից, Առողջապահության, Կրթության և գիտության նախարարությունների հետ համաձայնեցված տեղայնացված հարցաշարով, ԱՀԿ-ի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակների աջակցությամբ: Վերջին հետազոտությանը մասնակցել է 5892 դեռահաս Հայաստանի 257 դպրոցներից եւ քոլեջներից:
Հետազոտությունը ցույց է տալիս, որ Հայաստանում, ինչպես եւ եվրոպական տարածաշրջանում երեխաների, հատկապես աղջիկների, հոգեկան առողջությունը և բարեկեցությունը աճելուն պես վատթարանում են:
- Ավելացել է քաղցրավենիք օգտագործող դեռահասների թիվը: Այս ցուցանիշով Հայաստանը գտնվում է 1-ին տեղում:
- Ավելացել է քաղցր գազավորված ըմպելիքներ օգտագործողների թիվը, հատկապես 13-տարեկանների շրջանում:
- Ավելացել է ավելորդ քաշ կամ գիրություն ուցեցող 15 տարեկան տղաների թիվը:
- Ավելացել է թմրանյութ և նարգիլե օգտագրծող տղաների թիվը:
- Ավելացել է բռնությանը և նվաստեցմանը ենթարկողների թիվը դպրոցներում:
- Բարձր է մնում ֆիզիկական կռիվների մասնակցող 15 տարեկան տղաների թիվը: Այս ցուցանիշով ևս Հայաստանը գտնվում է 1-ին տեղում:
- Նվազել և անթույլատրելի ցածր է մնում բերանի խոռոչի հիգիենայի պահպանումը. օրը 2 անգամ ատամները մաքրում են 15 տարեկան տղաների 34%-ը և աղջիկների 56%-ը: Այս ցուցանիշով Հայաստանը գտնվում է վատագույնների շարքում:
Ունենք նաեւ ուրախացնող ցուցանիշներ.
- Բավական բարձր է մնում միրգ օգտագործող դեռահասների թիվը. 13 տարեկան աղջիկների 68%-ը և տղաների 59%-ը միրգ են օգտագործում օրը մի քանի անգամ: Այս ցուցանիշով Հայաստանը գտնվում է 2-րդ տեղում:
- Նվազել է դպրոցը սիրող երեխաների թիվը, բայց միևնույն է Հայաստանը գտնվում է առաջին եռյակում:
Զեկույցի հղումներ
Volume 1: Key findings: www.euro.who.int/en/hbsc-spotlight-vol1
Volume 2: Key data: www.euro.who.int/en/hbsc-spotlight-vol2