Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը Երեխաների պաշտպանության միջազգային օրվան՝ հունիսի 1-ին ընդառաջ նախաձեռնել է ասմունքի մրցույթ։
Մրցույթին կարող են մասնակցել 4-8 տարեկան երեխաները։
Մասնակիցները տեսատարբերակով պետք է ներկայացնեն հայ գրողների ստեղծագործություններից հատվածներ: Տեսանյութը չպետք է գերազանցի մեկ րոպեն:
Այն անհրաժեշտ է ուղարկել թատրոնի էլեկտրոնային փոստի հասցեին` [email protected]՝ կից նշելով մասնակցի անունը, ազգանունը և տարիքը։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 30-նն է, իսկ արդյունքների ամփոփումը տեղի կունենա հունիսի 1-ին ժամը 13:00-ին։ Մրցույթում հաղթած երեք լավագույնները կստանան անակնկալ նվերներ: