«Հիմա եմ հասկանում, թե ինչու են ասում, որ երեխան ամենամեծ հրաշքն է». Մարինա Մնացականյան. news.am
Advertisement 1000 x 90

«Հիմա եմ հասկանում, թե ինչու են ասում, որ երեխան ամենամեծ հրաշքն է». Մարինա Մնացականյան. news.am

Դերասանական հայտնի զույգ Սեյրան Մովսիսյանն ու Մարինա Մնացականյանը սպասում են իրենց առաջնեկին: Երիտասարդ ամուսինները որդի են ունենալու, որը լույս աշխարհ կգա ձմռանը:

«Երբ դեռ նոր էինք ամուսնացել, մեր ընտանիքում չկար երեխայի մասին խոսակցություն, ու երբ իմացանք, որ նման հեքիաթային հրաշք է մեզ սպասվում, մեր երջանկությունը կրկնապատկվեց, ու հիմա եմ հասկանում, թե ինչու են ասում, որ երեխան ամենամեծ հրաշքն է: Սա այն զգացողությունն է, որը բառերով չես կարող նկարագրել»:

Մարինան նշեց, որ ինքն ու Սեյրանը շատ ուրախ են, որ որդի են ունենալու, բայց իրենց համար երեխայի սեռը միեւնույն է եղել. «Մեզ համար երեխայի սեռը կարեւոր չէր, միշտ էլ նշել ենք, որ ամենակարեւորը` երեխան լինի առողջ: Ես` ինքս, չեմ պատկերացրել, որ որդի եմ ունենալու, որովհետեւ քույրեր ունեմ, միշտ աղջիկներով եմ շրջապատված եղել, բայց շատ էի ոգեւորվել այս լուրից, Սեյրանն էլ, բնականաբար, շատ է ուրախացել»:

Թե ինչ են անվանելու փոքրիկին, զույգը դեռ չի կողմնորոշվել, բայց արդեն ակտիվորեն մտածում են այդ հարցի շուրջ. «Ունենք անվան մի քանի տարբերակ, բայց դեռ չենք կողմնորոշվում… Երեւի` երբ ծնվի, նրան կտեսնենք ու կհասկանանք` ինչ անունով կնքել»,- ասաց Մարինան:

Ամբողջությամբ՝ news.am



Նման նյութեր