
Nordstrom ընկերությունը, որը 2005թ.-ին Jeffrey հանրախանութը գնել է հիմնադիր Ջեֆրի Կալինսկիից, հայտարարել է ճգնաժամի պատճառով բոլոր խանութների փակման մասին։
«Nordstrom-ն անհավանական գործընկեր էր ինձ եւ իմ ապրանքինիշի համար։ Թեեւ ես հիասթափված եմ բոլոր խանութները փակելու նրանց որոշմամբ՝ ես հասկանում եմ, որ դա ճիշտ որոշում է բիզնեսի համար, որի վրա հիմա այսքան ազդել է գլոբալ ճգնաժամը։ Ես շնորհակալ եմ հսկայական աջակցության համար, որը Nordstrom-ը ցուցաբերել է ինձ երկար տարիների ընթացքում, ինչպես նաեւ ներդրման համար, որը նրանք ունեցել են Jeffrey ապրանքնաիշի զարգացման համար»,- հայտնել է Կալինսկին, որը մինչեւ վերջին պահը շարունակել է լինել Jeffrey-ի բոլոր ցանցերի ստեղծագործական տնօրենը։
https://www.instagram.com/p/CAVz3vQh2mI/?utm_source=ig_embed