
Ռուսաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 8 հազար 764-ով՝ ընդհանուրը դառնալով 308 հազար 705:
ՏԱՍՍ գործակալությունը, ներկայացնելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները, տեղեկացնում է, որ վերջին մեկ օրում հիվանդանոցներից դուրս է գրվել 9 հազար 262 մարդ: Այսպիսով, երկրում մեկ օրվա կտրվածքում ապաքինվածների թիվն առաջին անգամ ավելին է վարակվածներից: Ընդհանուր առմամբ, երկրում ապաքինվել է 85 հազար 392 մարդ:
Օրվա կտրվածքով վարակի նոր դեպքերի տեմպը 3.2 տոոկոսից իջել է 2.9 տոկոսի: