
Անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Սամվել Պողոսյանը մեկ ամիս շարունակ աշխատել է Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոնում, որը վերափոխվել էր կորոնավիրուսային վարակով պացիենտների բուժման կենտրոնի։
NEWS.am Medicine-ի հետ հարցազրույցում բժիշկը պատմում է բուժաշխատողների առօրյայի, բուժման պրոցեսի կազմակերպման, արտահագուստի հետ կապված դժվարությունների եւ այլ բաների մասին։