
Նիդեռլանդներում մարդը կորոնավիրուսով վարակվել է ազնվաքիսից, հաղորդում է Reuters-ը:
Նիդեռլանդների գյուղատնտեսության նախարար Կառլոա Սքութենը հայտնել է, որ ազնվաքիսից մարդուն կորոնավիրուսի փոխանցման նվազագույն ռիսկ կա:
Ապրիլին երկու կենդանաբուծական ֆերմաներում գրանցվել է կորոնավիրուսի բռնկում: Իշխանությունները սահմանափակել են հասանելիությունը, սակայն հայտարարել են, որ վարակի փոխանցումն անհնար է: