Վրաստանում մայիսի 22-ից հետո կհանվի արտակարգ դրության ռեժիմն ու պարետային ժամը
Advertisement 1000 x 90

Վրաստանում մայիսի 22-ից հետո կհանվի արտակարգ դրության ռեժիմն ու պարետային ժամը

Վրաստանի կառավարությունը որոշել է չերկարաձգել պարետային ժամը այն բանից հետո, երբ մայիսի 22-ից երկրում կչեղարկվի արտակարգ դրության ռեժիմը:

ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան:

«Չափազանց կարևոր է աստիճանաբար, զգույշ և մտածված վերադառնալը բնականոն կյանքին՝ ինչպես տնտեսության, այնպես էլ սոցիալական առումով: Այնպես որ, կառավարությունը որոշում է կայացրել, որ արտակարգ դրությունը չի երկարաձգվի և, համատասխանաբար, չի երկարաձգվի նաև պարետային ժամը»,- ասել է Գախարիան: Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ արտակարգ դրությունը հանելուց հետո կառավարության ձեռքին դեռ պետք է մնան լծակներ, որպեսզի համավարակով պայմանավորված՝ իրավիճակի վատթարացման պարագայում մտցվեն համապատասխան սահմանափակումներ: Դրա համար նա խորհրդարանին խնդրել է կատարել փոփոխություններ համապատասխան օրենսդրությունում:

Վրաստանում արտակարգ դրության ռեժիմ մտցվել է մարտի 21-ից, 10 օր անց սահմանվել է պարետային ժամ, որը գործում է ամեն օր երեկոյան 21:00-ից մինչև առավոտյան 06:00-ն:



Նման նյութեր