Առայժմ հայտնի չէ, թե կորոնավիրուսի համավարակը ինչպես կզարգանա հետագայում: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է ՌԴ-ում ԱՀԿ-ի ներկայացուցիչ Մելիտա Վուինովիչը:
«Ներկա պահին հայտնի չէ, թե համավարակը ինչպես կշարունակի զարգանալ, և ելնելով ընթացիկ տվյալներից, ամենահավանական սցենարներից է համավարակի երկրորդ ալիքը` անցնելով վիրուսի փոխանցման ցածր մակարդակի»,- ասել է Վուինովիչը:
Նա նշել է, որ բոլոր երկրներն ունեն տարբեր համաճարակային իրավիճակ, հետևաբար, զարգացման տարբեր սցենարներ:
«Մենք գտնվում ենք այն փուլում, որ յուրաքանչյուրի անհատական վարքը որոշում է, թե մենք ինչ ճանապարհով կգնանք՝ անցում նոր նորմի՞, թե վերադարձ սահմանափակումների: Ընդհանուր առմամբ, վարակը շարունակում է մնալ հասարակության շրջանում, և հանարավոր է նոր դեպքերի թռիչքներ լինեն ապագայում»,- ասել է ԱՀԿ-ի ներկայացուցիչը: