www.moscow-post.su-ի թղթակից Իննա Կրասնովայի վերլուծությունը հայաստանյան ներքաղաքական անցուդարձի վերաբերյալ
2018թ. մայիսի 8-ին Հայաստանում ավարտվեց «թավշյա հեղափոխությունը»: Ինչպես հաճախ է պատահում, այն իրականացվեց հակակոռուպցիոն լոզունգների ներքո: Անցել է 2 տարի, հետաքրքիր է տեսնել, թե ինչի են հասել «հեղափոխականները», ինչպես են կատարում իրենց խոստումները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պրոցես է սկսել ընդդեմ երկրի բիզնես-էլիտայի, նախկին իշխանության և…ռուսական ակտիվների: Այդ ամենը մատուցվում է որպես «գողացված փողերը» վերադարձնելու համար մղվող պայքար Հայաստանի համար այս բարդ ժամանակաշրջանում, որպեսզի փրկվի տնտեսությունը:
Անցյալ տարվա իր ելույթներից մեկի ժամանակ Փաշինյանը խոստացավ օլիգարխներին «փռել ասֆալտին» ու խլել գողացվածը:
Եվ վերադարձրեց… Պաշտոնական տվյալներով` 80 միլիոն դոլար է վերադարձվել պետությանը հակակոռուպցիոն քաղաքականության արդյունքում, այնինչ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակաշրջանում ստվերային տնտեսության ցուցիչը կազմում էր 40 %-ից ոչ պակաս, այսինքն` 400 միլիոն դոլար մաքուր կոռոպցիոն շահույթ տարեկան: Եթե դա բազմապատկենք կառավարման 10 տարիներով, կստացվի 4 միլիարդ դոլար, այսինքն` ոչ 80 միլիոն, ինչով պարծենում է Փաշինյանը: Հարց է առաջանում` իսկ ուր կորան հիմնական գումարները:
Անմեղության կանխավարկա՞ծ… Չենք լսել…
Երևանյան փորձագետները նշում են, որ հակակոռուպցիոն պայքարի նոր ալիքն ավելի շատ քաղաքական ենթատեքստ ունի. նպատակը 3-րդ նախագահի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին կալանավորելն է: Անմեղության կանխավարկածի սկզբունքը խախտելով` վարչապետի գրասենյակն արդեն նրանց պիտակավորել է որպես կոռուպցիոներների ու նրանց է վերագրում հարյուրավոր միլիոն դոլարների գողություն:
Հայաստանի մեդիա տարածքում ծավալված լեզվակռվի մեջ նկատվեց նաև վարչապետի փեսա, ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, ով ԱԱԾ նախկին տնօրենին մեղադրեց օտարերկրյա գործակալ լինելու մեջ` որպես վերջինիս հրաժարականի պատճառ հենց այդ պատճառը նշելով:
Իհարկե, երկրի անունընշված չէր, բայց Հայաստանում բոլորը համարեցին, որ հնարավոր է, խոսքը Ռուսաստանի մասին է: Բայց եթե դա այդպես է, ինչո՞ւ է մինչ այժմ Արթուր Վանեցյանն ազատության մեջ:
Փորձառու կոռուպցիոներների դեմ պայքարի համեստ արդյունքները կարելի էր վերագրել նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանի անփորձությանը, բայց այստեղ պարզ երկրնում ճայթող կայծակի պես հնչեց «հեղափոխական տրիբունների» կոռուպցիոն մեխանիզմների վերաբերյալ Միքայել Մինասյանի հայտարարությունը: Այն լույս սփռեց մի շարք թվում է թե անմեղ փաստերի վրա, սակայն եթե պատկերն ամբողջացնենք, կուրվագծվի կոռուպցիոն համակարգը, որի գլխավոր գործող անձը վարչապետի տիկին Աննա Հակոբյանն է:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղումով:
Հրապարակման պատրաստեց 168.am-ը