Իսկ դուք տեսե՞լ եք` ինչպես են «ծնվում» պաշտպանիչ դիմակները։ Sputnik Արմենիայի թղթակիցները սեփական աչքերով են տեսել աշխարհում ամենամեծ պահանջարկ ունեցող ապրանքի ստեղծման գործընթացը։
Արտադրամասը գտնվում է Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքում և դիմակ արտադրող ամենամեծ կազմակերպությունն է Հայաստանում
Այստեղ օրական 300 հազար դիմակ է արտադրվում։ Տնօրինությունը չի բացառում, որ արտադրանքի ծավալը կարող է մեծանալ։ Սպառման շուկայի խնդիր չկա, արդեն պատվերներ կան Հարավային Ամերիկայից և Եվրոպայից։ Ընկերության երկու արտադրամասում երեքանգամյա հերթափոխով աշխատում է 180 մարդ։ Աշխատակիցների միջին աշխատավարձը 150 հազար դրամ է։
Հումքը ներկրվում է Իսրայելից ու Ռուսաստանից։ Ընկերությունը փորձում է ավելի մատչելի հումք գտնել, որպեսզի շուկայում դիմակի գինը նվազի։ Այժմ մեկ դիմակի ինքնարժեքը 110 դրամ է։ Դեղատներում որակյալ եռաշերտ դիմակների արժեքը սկսվում է 220 դրամից։
Հիշեցնենք` մայիսի 25–ից երկրում «դիմակային ռեժիմ» կգործի, և պաշտպանիչ դիմակ չունեցող քաղաքացիները կտուգանվեն 10 հազար դրամով։