Հայաստանի Հանրապետության դեսպան Արա Այվազյանը դեկտեմբերի 4-ին կմասնակցի Կուբայի հեղափոխության առաջնորդ, երկրի նախկին նախագահ Ֆիդել Կաստրոյի հուղարկավորության արարողությանը: Այս մասին տեղեկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:
Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն մահացել է նոյեմբերի 25-ին` կյանքի 91-րդ տարում: Կուբայի հեղափոխության առաջնորդի ցանկության համաձայն՝ նրա մարմինը դիակիզվել է։