Կոմպոզիտորի, բանաստեղծի, դերասանի և ի վերջո մեծ հայի՝ Շառլ Ազնավուրի ծննդյան 96-ամյակի կապակցությամբ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը կներկայացվի «Լա բոհեմ» բալետային ներկայացումը:
Ներկայացումը բեմադրված է Ազնավուրի 12 երգի հիման վրա: Բալետը նրա կերպարի, անցած կյանքի ու զգացմունքների այլաբանությունն է:
«Լա բոհեմ»-ի սցենարի հեղինակ և բեմադրող խորեոգրաֆը Ռուդոլֆ Խառատյանն է, բեմադրության և զգեստների նկարիչը՝ Աստղիկ Ստեփանյանը: Ներկայացման մեջ զբաղված են Գարեգին Բաբելյանը, Տաթևիկ Գրիգորյանը և այլք:
Տեսաձայնագրությունը հասանելի կլինի 24 ժամ։
«Լա բոհեմ» բալետային ներկայացման առաջնախաղը տեղի է ունեցել 2017 թվականի մայիսի 29-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ազնավուրի ծննդյան օրվան նվիրված ներկայացման առաջնախաղին ներկա էր շանսոնյեն, որին հանդիսատեսը դիմավորեց հոտնկայս ծափողջյուններով և «բրավո» վանկարկումներով:
Անժելա Համբարձումյան