
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի կորոնավիրուսի հայտնաբերման նպատակով հանձնած երկրորդ թեստի արդյունքները ևս բացասական են։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է նախարարի մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը։
«Նախարար Սուրեն Պապիկյանը երեկ կորոնավիրուսի երկրորդ թեստն է հանձնել, որի արդյունքները ևս բացասական են: Բացասական են նաև նախարարության մյուս աշխատակիցների թեստերը, որոնք շփում էին ունեցել վարակակիրների հետ և այդ պատճառով գտնվում էին ինքնամեկուսացման մեջ»,- նշել է Մուրադյանը:
Նրա խոսքով՝ նախարարն ու նախարարության աշխատակիցները կվերադառնան աշխատանքային բնականոն գործունեությանը՝ իհարկե, խստիվ պահպանելով անվտանգության կանոնները: