
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարավից Ցիկլոնի ազդեցությամբ պայմանավորված, մայիսի 23-25-ին հատկապես կեսօրից հետո հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է քամու ուժգնացում 25-30մ/վրկ, առանձին բնակավայրերում 30-35մ/վրկ, որը համարվում է վտանգավոր օդերևութաբանական երևույթ։
Երևանում և Արարատյան դաշտում քամու առավելագույն արագությունը կանխատեսվում է մայիսի 24-25-ին, 20-22մ/վրկ»: