Հարավային Ամերիկան դարձել է կորոնավիրուսի նոր էպիկենտրոն․ ԱՀԿ
Advertisement 1000 x 90

Հարավային Ամերիկան դարձել է կորոնավիրուսի նոր էպիկենտրոն․ ԱՀԿ

Կորոնավիրուսի տարածման էպիկենտրոնը տեղափոխվել է Հարավային Ամերիկա։ Այս եզրակացությանն են եկել Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետները։ Նրանք այդ տարածաշրջանի պետություններում վարակման դեպքերի լուրջ աճ են նկատել։ Փոխանցում է «Ինտերֆաքսը»։

Կազմակերպության՝ արտակարգ իրավիճակների հարցերով Մայք Ռայանը հերթական ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Հարավային Ամերիկայում ու հատկապես Բրազիլիայում մեծ աճ է արձանագրվում վարակումների տեսանկյունից։ Նա հատկապես մտահոգիչ է համարում Ամազոնիայի բնակիչների շրջանում կորոնավիրուսի տարածումը։

Այս շրջանում Բրազիլիան օրական նոր վարակումների թվով աշխարհում երկրորդ տեղն է գրավում՝ զիջելով միայն Միացյալ Նահանգներին։

Օրական Բրազիլիայում գրանցվում են վարակման տասնյակ հազարավոր դեպքեր։ Իսկ վարակման դեպքերի ընդհանուր քանակը անցել է 300 հազարի սահմանը։ Այդ երկրի իրավիճակը խնդրահարույց է նաև մահվան դեպքերի տեսանկյունից․ այնտեղ կորոնավիրուսից արդեն 20 հազարից ավելի մարդ է մահացել։

shantnews.am