Վախթանգ Սիրադեղյանի գրառումը.
«Ի գիտություն անգրագետ, կիսագրագետ և նույնիսկ գրագետ պողոսների՝ անկախ Հայաստանի մոտ 20 վարչապետներից կարող եմ առանձնացնել ընդամենը 2-3 հոգու, որոնք պատիվ կբերեին յուրաքանչյուր նորմալ երկրին: Դա ասում եմ որպես այնպիսի մեկը, ով ժուռնալիստիկայի մասնագիտացմամբ ԵՊՀ-ն ավարտելուց հետո տարիներ շարունակ զբաղվել է սոցիոլոգիայով և լրագրությամբ՝ հատկապես տնտեսական:
Այդ 2-3 հոգու մեջ մեր ժողովրդի «սրտի, Քրիստոսից վեր, Աստծո որդի և այլն» վարչապետը տեղ չգտավ, և դա ցավով եմ ասում, որովհետև նրա հետ առնչվել եմ 2006-07 թվականներից ու նույնիսկ հավատացել եմ նրան թե՛ որպես անհատի, և թե՛ որպես քաղաքական գործչի: Ցավով եմ ասում, որովհետև մտածում էի, որ նրա շուրջը հավաքվելով՝ մեր երկրի խելացի մարդիկ կքննարկեին և կորոշեին երկրի զարգացման տեսլականն ու դրան հասնելու ուղիները:
Բայց դրա փոխարեն ստացանք մեկին, ով ինքն իրեն անսխալական համարելով ու մեկը մյուսի հետևից լուրջ ռազմավարական սխալներ անելով՝ միանձնյա կառավարմամբ, սակայն ժողովրդավարության անվան տակ երկիրը տանում է դեպի անդունդը:
Չէի ցանկանա, որ գործը հասներ անդունդ գլորվելուն, որովհետև այդ դեպքում պարտվելու ենք բոլորս՝ և՛ նրանք, ովքեր շարունակում են պաշտել նրան, և՛ ինձ նմանները»: