
96-ամյա Սերյոժա Ստեփանյանը բուժվել է կորոնավիրուսից և դուրս գրվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից: Այս մասին տեղեկացանք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի «Ֆեյսբուք»-ի էջից։
«Շնորհակալ եմ ինձ առողջացնելու համար, 96 տարեկան մարդ եմ, բժիշկն ասաց սիրտս 20 տարեկանի սիրտ է, բախտս բերեց, իմ ոտքով տուն եմ գնում: Թող բոլորն առողջ լինեն, զգույշ ու ուշադիր, դժվար է մեծերի համար հիվանդանոց ընկնելը»,- ասել է Սերյոժա Ստեփանյանը։