«Նստած իմ սիրած ըմպելիքն եմ խմում…». Մարգարիտ Եսայան
Advertisement 1000 x 90

«Նստած իմ սիրած ըմպելիքն եմ խմում…». Մարգարիտ Եսայան

Դավթաշենյան
Նստած իմ սիրած ըմպելիքն եմ խմում, եւ դա սուրճը չէ ոչ էլ կարմիր գինի, մենակ եմ, եւս երկու աղջիկ աշխատող: Մտնում է մի տատիկ ջինսե տաբատով եւ թոռնուհին, մոտ 13 տարեկան:
– Խնդրում եմ դիմակը կրեք:
– Չեմ կարող,շունչս կկտրվի:
– Խնդրում եմ,առանց դիմակի չի կարելի:
– Բա ոնց ուտեմ:
– Ուտելիս կհանեք:
– Չեղավ, չեմ կարող, ինչու եք ինձ ջղայնացնում:
– Դա պետության պահանջն է, մենք չենք որոշողը:
– Ուր ա պետություն:
– Դե, յեսիմ…
– Դու ասացիր չէ պետություն, ուր ա:
Սրճարանի նվագարկիչը հնչեցնում էր «Միլիոն ալիխ ռոզ»-ը:

Մարգարիտ Եսայան



Նման նյութեր